Հայաստանի մարզերում օգոստոսի 11-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում օգոստոսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 32-34 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 25-27 աստիճան։ Գիշերը կդիտվի 21-23 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 22-26 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 32-34 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 22-25 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 26-30 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 32-36 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 36-38 աստիճան։
Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 35-37 աստիճան Ցելսիուս։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 26-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 36-38 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 31-34 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 25-27 աստիճան տաքություն։
Արցախում օգոստոսի 11-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 30 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 20 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 4․1 մ/վրկ արագությամբ: