Օգոստոսի 12-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ցերեկը կանխատեսվում է 30-32, երեկոյան՝ 24-26 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 23-28 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-25 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 26-29 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 20-24 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ցերեկը կլինի 22-26 աստիճան, Տավուշում՝ 26-30 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-24, նախալեռնային շրջաններում՝ 27-31 աստիճան տաքություն։ Արարատի մարզում կանխատեսվում է 31-33, Արմավիրում՝ 31-33 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 20-24 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 30-33 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում սպասվում է 29-33, նախալեռնային շրջաններում՝ 24-26 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ yandex.com-ի, ցերեկն սպասվում է 26-27 աստիճան տաքություն։