Այս պահին մեծ անհանգստության պատճառ չունենք, լրագրողների հետ հանդիպմանը «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրեն Սոս Մարգարյանն այսպես է արձագանքել տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում ուժգին երկրաշարժի վտանգի մասին հարցին։
«Մեր տարածաշրջանը սեյսմակտիվ գոտի է համարվում։ Մեր տարածաշրջանում հնարավոր երկրաշարժի վերաբերյալ այս պահին որևէ կանխատեսում չեմ կարող անել։ Այդուհանդերձ, այս պահին մեծ անհանգստության պատճառ չունենք»,- ասել է Մարգարյանը։
Օգոստոսի 12-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք ընկած հատվածում ժամը 02:02-ին 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Ըստ գերատեսչության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 5-6 բալ: Գեղարքունիքի մարզում երկրաշարժն զգացվել էր 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ, իսկ Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանում ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում։
Մանրամասները՝ տեսանյութում։