Սեպտեմբերի 9-15-ը Երևանում կանցկացվի Երևանի Yerevan Music Week փառատոնը, որը կներկայացնի համերգներ, պանելային քննարկումներ, մոտիվացիոն ելույթներ, վարպետաց դասեր և սեմինարներ, որը հնարավորություն կստեղծի նեթվորկինգի և նոր գործնական կապեր հաստատելու համար։
Մայրաքաղաքում ելույթ կունենան Հայաստանի և Եվրոպայի տարբեր ժանրերի ներկայացուցիչներ, իսկ փորձառու բանախոսները քննարկումներ ու սեմինարներ կանցկացնեն կառավարման, երաժշտական մարքեթինգի, հեղինակային իրավունքների, միջազգային շարժունակության և այլ թեմաներով։
Մասնակիցների թվում են Միքայել Ոսկանյանը, Tiezerk Band-ը և Semad-ը՝ Հայաստանից, Malotira-ն՝ Պորտուգալիայից, Sandmoon-ը՝ Լիբանանից, Tamada-ն՝ Վրաստանից, Dailo-ն՝ Ֆրանսիայից, Deniz mahir kartal-ը՝ Գերմանիայից և այլ խմբեր։ Փառատոնին որպես փորձագետ հանդես կգան Սայմոն Գլինն ու Դոմինիկա Ուրակովան Մեծ Բրիտանիայից, Ֆոլկեր Մեյը՝ Գերմանիայից, Ստեֆան Ղազարյանը՝ Սերբիայից, ինչպես նաև երաժշտական ոլորտի այլ ներկայացուցիչներ։
«Սրտամկանի սուր ինֆարկտ». Artcosmed կլինիկայի տնօրենը պարզաբանել է 56-ամյա հիվանդի մահվան պատճառները
Artcosmed կոսմետիկ վիրաբուժության կլինիկան հաղորդագրություն է տարածել հոկտեմբերի 8-ին 56-ամյա բուժառուի մահվանից հետո։ ԲԿ հիմնադիր-ղեկավար Արթուր Սարգսյանը բուժառուի մահվան պատճառ...