Կապի ծառայություններ մատուցող Ucom ընկերությունը հայտնել է տեխնիկական խնդրի լուծման մասին։
«Մեր ֆիքսված կապի, մասամբ նաև շարժական կապի ծառայություններից օգտվող բաժանորդների մոտ առկա էր տեխնիկական խնդիր, որն արդեն կարգավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հայցել է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար և վստահեցրել, որ աշխատակիցներն ամեն բան արել են՝ խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար։