Երևանում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը կանցկացվի Երևանի միջազգային լուսանկարչական փառատոն, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փառատոնի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան կժամանեն հայտնի լուսանկարիչներ։
«Փառատոնը կներկայացնի Երևանի մասին այնպիսի լուսանկարներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել այստեղ։ Կանցկացվեն ցուցահանդեսներ, քննարկումներ, սեմինարներ, արվեստագետների հետ զրույցներ, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ ցուցադրություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։00-ին՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։
Քաղաքապետարանից հավելել են, որ բացման արարողությանը ներկա կգտնվեն և իրենց աշխատանքները կներկայացնեն Magnum Photos գործակալության լուսանկարիչներ Գեորգի Պինխասովը և Անդրեա Հոլցհերը, ինչպես նաև լուսանկարիչ Պատրիկ Բիներտը։