Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 4-10-ը կանցկացնի Մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտությունն արհեստական ինտելեկտի դարաշրջանում» խորագրով, հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նախատեսվում են պանելային քննարկումներ, վարպետության դասեր, ուսուցչական մեծ ֆորում, հանդիպումներ և դասընթացներ գրադարաններում, համալսարաններում և դպրոցներում, մարզային հանդիպումներ, նոր գրքերի և ձեռնարկների շնորհանդեսներ, մարզային հանդիպում-քննարկումներ ոլորտի փորձագետների և լրագրողների հետ:
Նախաձեռնության շրջանակներում կրթական կառույցներն ու կազմակերպությունները կմշակեն նոր չափանիշներին համապատասխանող նախագծեր՝ օգտագործելով առկա ռեսուրսները և ինտեգրելով մեդիագրագիտությունն ուսումնական ծրագրերում, ասվում է հայտարարության մեջ։
Մեդիա շաբաթը տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ, որի նպատակն էավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդրի վրա, հայտնում են գերատեսչությունից։
Դեկտեմբերի 3-5-ը «Բարեկամության ուղեանցը» փակ կլինի
Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ դեկտեմբերի 3-ի 00։00-ից մինչև դեկտեմբերի 5-ի 06։00-ն «Բարեկամության ուղեանցը» փակ կլինի, հայտնել են Երևանի...