Red Wings ավիաընկերությունն զգուշացրել է դեկտեմբերի 1-ից Մոսկվա ուղևորվելիս հայազգի ուղևորների ստուգումների հնարավոր խստացման մասին, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ վկայակոչելով ընկերության չվերթով թռչող ուղևորի անանուն զանգը խմբագրություն։
Թերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 29-ին Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ժամանակ ավիաընկերությունը նման հայտարարությամբ դիմել է ուղևորներին և պահանջել, որ նրանք օդանավակայան հասնեն մեկնումից երեք ժամ առաջ՝ ստուգումներ իրականացնելու համար։
«Ժողովուրդ»-ին չի հաջողվել կապ հաստատել Red Wings-ի հետ՝ պարզաբանելու տեղեկությունների իսկությունը։
Էլեն Բադալյանը դարձել է Ну-ка, все вместе! շոուի վեցերորդ եթերաշրջանի հաղթող
Մոսկվայից հայազգի երգչուհի Էլեն Բադալյանը դարձել է Ну-ка, все вместе! շոուի վեցերորդ եթերաշրջանի հաղթող՝ պարգևատրվելով 5 միլիոն ռուբլիով։ Մրցույթի եզրափակիչը...