Մոսկվայից հայազգի երգչուհի Էլեն Բադալյանը դարձել է Ну-ка, все вместе! շոուի վեցերորդ եթերաշրջանի հաղթող՝ պարգևատրվելով 5 միլիոն ռուբլիով։
Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին։ Բադալյանը կատարել է «Իսպանական երկնքի տակ» երգը և ստացել 98 ձայն։ Երգչուհին կարողացել է հարյուրավոր փորձագետների համոզել իր տաղանդի մեջ և իրավունք ստացել երգ ձայնագրել «Նոր ռադիոյով»։
Խիստ ընտրության գործընթացի արդյունքների հիման վրա 72 մասնակցից 100 լավագույնները դուրս էին եկել եզրափակիչ: Երկրորդ տեղն զբաղեցրել է բրազիլացի Ֆիլ Զակը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մոսկվայից Սվետլանա Կիմը։
«Այս արդյունքին հասնելու համար ինձանից շատ երկար ժամանակ պահանջվեց, ես միշտ ինչ-որ տեղ մոտ էի, բայց ոչ երբեք պատվանդանի վրա: Ես հոգնել էի ընդամենը մասնակից լինելուց, վճռական էի հաղթելու և փորձում էի լինել առաջինը։ Անսպասելի էր, և ես պարզապես չեմ կարող հավատալ, թե ինչ կատարվեց ինձ հետ: Իմ կյանքը բաժանված է առաջ և հետո, շոուում հաղթելը մեծ քայլ է դեպի իմ երազանքը»,- հաղթանակի մասին իր տպավորություններով կիսվել է Բադալյանը։
Հոկտեմբերի 21-ին 17-ամյա Էլեն Բադալյանը Россия-1 հեռուստաալիքով հեռարձակվող Ну-ка, все вместе! շոուի ժամանակ մեծ հաջողության էր հասել. ի նշան հավանության՝ ժյուրիի բոլոր 100 ներկայացուցիչները ոտքի էին կանգնել և ծափահարել։
Բադալյանը մանկուց մասնակցել է տարբեր մրցույթների, «Աստղային բումի» դափնեկիր է, լավ է հանդես եկել «Ռուսաստանի ոսկե ձայն» փառատոնում։ Նրա ծնողները ներկա են գտնվել դստեր բոլոր ելույթներին։ Բադալյանն իր ամենանվիրված երկրպագուն է համարում կրտսեր քրոջը՝ Արինային։ Նա սովորել է «Կուսկովոյի» մանկական արվեստի դպրոցում։
Red Wings-ը նախազգուշացրել է հայ ուղևորների նկատմամբ հսկողությունը խստացնելու մասին․ ԶԼՄ
Red Wings ավիաընկերությունն զգուշացրել է դեկտեմբերի 1-ից Մոսկվա ուղևորվելիս հայազգի ուղևորների ստուգումների հնարավոր խստացման մասին, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ վկայակոչելով...