Դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 6-8, երեկոյան՝ 1-3 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -2-ից +2 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից +3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 3-6 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 4-6 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6, հովտային շրջաններում՝ 6-8 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից +1, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն։ Արարատի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 7-9 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 7-9 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 2-4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 6-9 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է -2-ից +1, հովտային շրջաններում 8-12, նախալեռնային շրջաններում՝ 4-7 աստիճան։
Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 5-7 աստիճան տաքություն: