Շենգավիթի ոստիկանները սրբապղծության դեպք են բացահայտել. 46-ամյա հայրը կասկածվում է իր անչափահաս դստեր նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ, հայտնում է Shamshyan.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտ իր կամքին հակառակ Երևանի 46-ամյա բնակիչ Սարգիս Թ.-ն անչափահաս դստերը տարել է տուն, կապել ձեռքերը և սեռական բռնության ենթարկել:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում «սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացրած անձի նկատմամբ» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չեն հաղորդվում։
Շաբաթվա աստղագուշակ․ ի՞նչ է սպասվում
Ձեզ ենք ներկայացնում հունվարի 13-ից 19-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։ Խոյ Դուք ենթագիտակցորեն պատրաստ եք պայքարել ձեր շահերի համար:...