ՀՀ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, տեղեկացրել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունից հավելել են, որ Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։