Եղանակային պայմանների՝ շատ ցածր տեսանելիության և խիտ մառախուղի պատճառով դեկտեմբերի 13-ի գիշերվանից Երևան ժամանող չեղարկված և ուշացած չվերթեր կան, Armenia Today-ին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։
Նա տեղեկացրել է, որ 4 չվերթ է չեղարկվել։
«Չեղարկվել են Աթենքից, Վարշավայից և Վիեննայից ժամանող երկու չվերթ, որոնք վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում։ Մոսկվայից ժամանող մեկ չվերթ վայրէջք է կատարել Մախաչկալայի, Մոսկվայից ժամանող մեկ այլ չվերթ՝ Նիժնի Նովգորոդի օդանավակայանում»,- հավելել է նա։
Մողրովյանը նշել է, որ ուշացումով 5 չվերթի ժամանման են սպասում։
«Ուշացումով սպասում ենք Մոսկվայից ժամանող 4 չվերթի և մեկ չվերթի՝ Մինվոդիից»,- եզրափակել է նա։