Ինչպե՞ս դանդաղեցնել ծերանալու գործընթացը և նիհարել, հարկավոր է սնունդ ընդունել ճիշտ հերթականությամբ, գրում է Thesymbol.ru-ն։
Ըստ աղբյուրի, երբ խոսքը գնում է նիհարելու և ծերությունը կանխելու մասին, միանգամից մտածում ենք «անպիտան» սնունդից հրաժարվելու մասին, այդ թվում՝ հացից ու շաքարից։ Սակայն, ըստ կայքի, կարելի է ոչ թե հրաժարվել, այլ վերանայել սննդամթերքի օգտագործման հերթականությունը։
«Արյան մեջ մտնող ածխաջրերն առաջացնում են գլյուկոզայի մակարդակի ցատկ: Երբ դրա մակարդակը անընդհատ փոխվում է, դա հանգեցնում է միանգամից մի քանի տհաճ հետևանքների։ Նախ՝ գլյուկոզայի բարձրացումն ազդում է քաղցի հորմոնի գրելինի մակարդակի վրա, որն սկսում է ինտենսիվ արտադրվել արյան մեջ՝ շաքարի մակարդակի նորից նվազումից հետո: Սա ստիպում է ձեզ անընդհատ քաղցած մնալ, չբավարարվել և ավելի շատ կալորիաներ սպառել, քան իրականում անհրաժեշտ է:
Երկրորդ, գլյուկոզայի մակարդակի հանկարծակի փոփոխությունները հրահրում են գլիկացիայի գործընթացի. շաքարը փոխազդում է կոլագենի հետ, ինչը հանգեցնում է նրան, որ դրա մանրաթելերը կորցնում են առաձգականությունը և ավելի հեշտությամբ քայքայվում: Իսկ կոլագենի պակասը միշտ հրահրում է կնճիռների։ Երրորդ, շաքարի մակարդակի մշտական աճը վնասակար է ձեր առողջության համար, և եթե դրանք անընդհատ տեղի ունենան, կարող են առաջացնել բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտային հիվանդություն և շաքարախտ»,- գրում է կայքը:
Նշվում է, որ ածխաջրերը երբեք չպետք է օգտագործվեն բջջանյութից, սպիտակուցներից և ճարպերից առանձին: Յուրաքանչյուր կերակուր պետք է ներառի բոլոր չորս բաղադրիչները:
Ըստ կայքի՝ պետք է ընդունել նախ մանրաթել պարունակող սնունդ. սա կարող է լինել հում կամ եփած բանջարեղեն: Այնուհետև պետք է ուտել սպիտակուցներ և առողջ ճարպեր պարունակող ուտեստներ: Եվ միայն վերջին, բայց ոչ պակաս կարևոր՝ ածխաջրերը: Այսպիսով՝ մինչև շաքարը ներթափանցի արյան մեջ, մարսողության գործընթացն արդեն սկսված կլինի, և արյան մեջ կլինեն բավականաչափ այլ նյութեր, որոնք կկանխեն ինսուլինի ավելացումը, գրում է կայքը։