Հայաստան բնական գազի մատակարարումները ժամանակավորապես կդադարեցվեն Վրաստանի տարածքում վթարային վերականգնման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության պատճառով, հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։
«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս տարանցիկ մայրուղային գազատարի Ղազախ-Սագուրամո (DN 1000) մայրուղային գազատարի 125 կմ հատվածում (ՀՀ սնող) վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-19:00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը»,- ասվում է հաղորդագրությունում:
Միևնույն ժամանակ՝ ընկերությունը նշել է, որ այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կապահովվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին։
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար
Ձեզ ենք ներկայացնում շաբաթվա՝ փետրվարի 10-ից 17-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։ Խոյ Ազատվեք ավելորդ խնդիրների բեռից, դադարեք անհանգստանալ և...