Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, տեղեկացրել է Փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ՝ Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ճանապարհը:
Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է, նշված է հաղորդագրության մեջ։
Ծառայությունը վարորդներին խորհուրդ է տվել երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։