Հունվարի 29-ին ցերեկը Հայաստանի Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, հայտնել է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը կանխատեսվում է 7-9, երեկոյան՝ 0-2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -3-ից 2 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 5-8 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 1-5 աստիճան։ Լոռու մարզում ցերեկը սպասվում է 6-10 աստիճան։
Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան, հովտային շրջաններում՝ 8-12 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն ջերմաստիճանը կնվազի -1-2 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-9 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-ից մինչև 8 աստիճան, հովտային շրջաններում՝ 7-10 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 7-10 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 1-4աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 7-10 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կտաքանա 0-3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ սպասվում է 5-9 աստիճան, հովտային շրջաններում 7-10 աստիճան։
Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 10-ից -4 աստիճան տաքություն: