Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը արագ շախմատի Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային օնլայն մրցաշարում մրցել է Մագնուս Կարլսենի հետ:
Նա հաղթել է Մագնուս Կարլսենին:
Հիշեցնենք, որ արագ շախմատի այս մրցաշարում մեկնարկային 5 պարտիաներից հետո Արոնյանը մի քանի առաջատարների շարքում է:
Մինչ այս Արոնյանը երկու հաղթանակ է տարել և երեք պարտիա ավարտել է ոչ-ոքի:
Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի է 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ: Այն բաղկացած է 15 տուրից: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստ: Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արոնյանը հայտարարել է, որ հեռանում է Հայաստանից: Նա հանդես է գալու ԱՄՆ հավաքականում: