Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր տեղի ունեցան տղամարդկանց մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի առաջին պարտիաները:
Կայացած 8 պարտիաներից միայն մեկն ավարտվեց արդյունավետ: Հայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը երկարատև պայքարից հետո սևերով գեղեցիկ հաղթանակ տարավ իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբաիի նկատմամբ: Այդպիսով, մեր հայրենակիցն առաջ անցավ հաշվի մեջ առաջին պարտիայից հետո:
Վաղը կկայանա կողմերի երկրորդ հանդիպումը: Քառորդ եզրափակիչ մտնելու համար Հայկ Մարտիրոսյանին բավարար է ոչ-ոքի խաղալ այդ պարտիայում: