Օլիմպիական խաղերում լողորդ Արթուր Բարսեղյանն այսօր հանդես է եկել 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Չորրորդ լողահերթում Բարսեղյանը 49.78 վայրկյան արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ ընդհանուր պայքարում՝ 38-րդ: Որակավորման փուլիարգելքը հաղթահարում են 1-16-րդ տեղերը զբաղեցրած լողորդները: Հուլիսի 30-ին Արթուր Բարսեղյանը հանդես կգա արդեն 50 մետր ազատ ոճում, իսկ մինչ այդ՝ հուլիսի 28-ին, 100 մետր ազատ ոճում մրցելույթ կունենա Հայաստանի օլիմպիական հավաքականի մյուս լողորդը՝ Վարսենիկ Մանուչարյանը։