Լիոնել Մեսսին, որը կիրակի օրը «Կամպ Նոուում» հրաժեշտի ասուլիս տվեց, հնարավորություն ունի մնալ «Բարսելոնայի» կատալոնական թիմում: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Իսպանացի լրագրողները պնդում են, որ ղեկավարները վերջին փորձն են արել լեգենդին թիմում պահելու համար: Ակումբի գլխավոր տնօրեն Ֆերան Ռեվերտերը, իբր, բանակցություններ է վարել 34-ամյա հարձակվողի հետ և նրան առաջարկություն արել, որի պայմանները չեն բացահայտվում:
Լիոնելը հուլիսի 1-ից ազատ է: Կողմերը բանակցություններ էին վարում նոր համաձայնագրի շուրջ, բայց չկարողացան գործարք կնքել։
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ Մեսսին կարիերան կշարունակի Ֆրանսիայում: ՊՍԺ-ն հետաքրքրություն է ցուցաբերում 34-ամյա արգենտինացու նկատմամբ: