Օգոստոսի 19-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքի «Այբրոքս» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ռեյնջերս»-«Ալաշկերտ» առաջին հանդիպումը։ «Ալաշկերտը» զիջեց նվազագույն՝ 0:1 հաշվով: Այս մասին հայտնել է ՀՖՖ-ն։
Միակ գոլը հեղինակեց տանտերերի հարձակվող Մորելոսը: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ասված է ՀՖՖ կայքում։