Հայ ըմբիշ Շանթ Խաչատրյանը Ուֆայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնությունում առավելության է հասել ադրբեջանցի Հասան Հասանլիի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է Wrestling- Armenia Facebook-ի էջը, հայ մարզիկը (մինչև 72 կգ քաշային կարգում) նվաճել է բրոնզե մեդալ:
Հայ ըմբիշներ Սահակ Հովհաննիսյանը (մինչեւ 67 կգ քաշային կարգում) և Կարեն Խաչատրյանը (մինչեւ 82 կգ քաշային կարգում) իրենց հերթին նվաճել են արծաթե մեդալներ: