Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ավարտվեց Ագզամովի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում էր 11 երկրների 65 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր։ Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարում հիանալի հանդես եկավ երիտասարդ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող։ Տիգրան Հարությունյանը 6,5 միավորով կիսեց 2-7-րդ հորիզոնականները։
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը վաստակեց 6, իսկ միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 4,5 միավոր։