ՀՖՖ-ն շարունակում է հետամուտ լինել մարզային ենթակառուցվածքների զարգացմանը. տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ Աբովյանում սկսվել են Քաղաքային մարզադաշտի շինարարական աշխատանքները, որոշակի դադարից հետո ակտիվ աշխատանքները վերսկվել են նաև Վանաձորի Քաղաքային մարզադաշտում:
ՀՖՖ ղեկավարությունն այցելել է 2 քաղաքներ, տեղում ծանոթացել ներկա վիճակին և հեռանկարներին: