Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Սկոպյեում հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը բավարարվեց ոչ-ոքի արդյունքով՝ 0։0։
Հայաստանի հավաքականը J խմբում 10 միավորով պահպանեց առաջին տեղը։ Հյուսիսային Մակեդոնիայի թիմը 7 միավորով երրորդն է։
Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0) և Ռումինիային (3:2)։