Գերմանական «Բավարիան» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում երեք անպատասխան գնդակ ուղարկեց իսպանական «Բարսելոնայի» դարպասը:
«Բարսելոնայի» խաղադաշտում կայացած հանդիպման 34-րդ րոպեին Թոմաս Մյուլերը դարձավ գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում` 56-րդ և 85-րդ րոպեներին, Ռոբերտ Լևանդովսկին դուբլ ձևակերպեց:
«Բավարիան» գլխավորեց E խումբը (3 միավոր), «Բարսելոնան» դարձավ քառյակի աութսայդերը (0)։