Հայ բռնցքամարտիկ 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը բանակայիների աշխարհի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Նշվում է, որ Մոսկվայում ընթացող մրցաշարում Մաշակարյանը մրցեց Սարկխան Ալիևի հետ և ցուցաբերելով կամային բարձր հատկանիշներ` հաղթեց 3:2 հաշվով։ Մենամարտից հետո ադրբեջանցին հրաժարվեց ավանդական ձեռքսեղմումից ու գլխիկոր հեռացավ ռինգից։