Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին՝ ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ։Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
Նշենք, որ ֆեդերացիայի ներկայացուցիչներն օրերս Լեհաստանում տեղի ունեցած բազկամարտի՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների աշխարհի առաջնությունից վերադարձել են 5 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալներով:
«Հիացած եմ ձեր բոլորի կամքով: Երբեմն շատ հեշտ է հիասթափվել, ընկնել ծայրահեղության մեջ: Աստված ձեզնից յուրաքանչյուրին կյանք է տվել, և եթե ինչ-որ բան այնպես չէ, դա դեռ ոչինչ չի նշանակում»,-ասել է Արմեն Սարգսյանը:
ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ մշտական ուշադրության ու աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցում ցուցաբերած աջակցության համար :
Հայ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը ԵԱ 4 խաղափուլից հետո կես միավոր են զիջում առաջատարներին
Հայ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլից հետո վաստակել են...