Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը դեռևս շարունակում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, շարունակում է ելույթները Champions Chess Tour Finals-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Champions Chess Tour Finals առցանց մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանն ուժերը չափել է Նիդերլանդները ներկայացնող Անիշ Գիրիի հետ և առավելության հասել 1:3 հաշվով:
Այս տուրից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակում դեռևս երրորդն է:
Առաջին տեղում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, իսկ երկրորդում` Ուեսլի Սոն:
Հաջորդիվ Արոնյանի մրցակիցն ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն է: