Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) մրցավարական կոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանցը հրաժարվել է RB Sport-ին մեկնաբանել այն լուրերը, թե նա կարող է դառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր նախագահը:
Ավելի վաղ RB Sport-ին հայտնի էր դարձել, որ ՌՊԼ-ի ներկայիս նախագահ Սերգեյ Պրյադկինը շուտով կարող է լքել իր պաշտոնը, և Խաչատուրյանցը կարող է նրան փոխարինել: Մի քանի ամիս առաջ նա արդեն ստացել էր ակումբներից առաջնությունը գլխավորելու առաջարկը:
«Ես այս թեմայով հարցազրույցներ չեմ տալիս»,- RB Sport-ին ասել է Աշոտ Խաչատուրյանցը:
Պրյադկինն աշխատում է ՌՊԼ-ում հիմնադրման օրվանից՝ 2001 թվականից: Նա լիգայի նախագահ է դարձել 2007 թվականի նոյեմբերի 14-ին: 2020-ի մարտին պաշտոնակատարը վերընտրվել է իր պաշտոնում:
Խաչատուրյանցը ղեկավարում է ՌՖՄ մրցավարների կոմիտեն 2019 թվականի նոյեմբերից: Այդ ժամանակից ի վեր նա մի քանի բարեփոխումներ է իրականացրել մրցավարության ոլորտում և հաճախ արժանացել է դրական գնահատականների ՌՊԼ ակումբներից: