Աշխարհի երիտասարդական չեմպիոն Լիանա Գյուրջյանը նվաճեց Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը:
Գյուրջյանը մասնակցում էր Մ20 տարեկան 81 կգ քաշային կարգի աղջիկների մրցույթին: 19-ամյա հայ մարզուհին գերազանց հանդես եկավ և հերթական ոսկե մեդալը բերեց մեր հավաքականին:
Երկամարտի 216կգ (95+121) արդյունքով Լիանան դարձավ Եվրոպայի չեմպիոն, 3 կգ-ով շրջանցելով թուրք մարզուհի Սարա Ենիգունին: