Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը չարտերային չվերթով մեկնել է Ֆրանկֆուրտ (Գերմանիա), որտեղ կշարունակի նախապատրաստվել 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսլանդիա-Հայաստան և Ռումինիա-Հայաստան հանդիպումներին:
Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ազգային հավաքականը Գերմանիա է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ՝ Դավիթ Յուրչենկո-Ալաշկերտ, Անատոլի Այվազով-Ուրարտու, Ստանիսլավ Բուչնև-Փյունիկ։
Պաշտպաններ՝ Ջաո Ջորդի Արարատ Մոնրոյ-«Նոյ», Դավիթ Տերտերյան-«Արարատ-Արմենիա» Տարոն Ոսկանյան-«Ալաշկերտ», Հրայր Մկոյան-«Արարատ», Ժիրայր Մարգարյան-«Արարատ»։
Կիսապաշտպաններ՝ Էրիկ Վարդանյան-«Փյունիկ», Արտակ Գրիգորյան-«Ալաշկերտ», Կարեն Մուրադյան-«Արարատ-Արմենիա», Արտեմ Ավանեսյան-«Արարատ-Արմենիա», Ալիկ Առաքելյան-«Արարատ»
Հարձակվողներ՝ Ալեքսանդր Կարապետյան-«Նոյ»:
Ֆրանկֆուրտում ազգային հավաքական հրավիրված այլ խաղացողներ կմիանան թիմին: Հաշվի առնելով Երևանից Ռեյկյավիկ թռիչքների հեռավորությունը, որոշվեց ուսումնամարզական հավաք սկսել Ֆրանկֆուրտում` թռիչքների շրջանակը կրճատելու, ինչպես նաև արտասահմանից ֆուտբոլիստների ժամանումը ավելի հարմարավետ դարձնելու համար: Հավաքականը Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման շրջանակներում Հայաստանի հավաքականը նախ խաղալու է Ռեյկյավիկում Իսլանդիայի հետ (հոկտեմբերի 8), իսկ դրանից երեք օր անց Բուխարեստում մրցելու է Ռումինիայի հավաքականի հետ: