Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արման Անդրեասյանը հաղթեց 2 սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարի մեջ է մտել հոկտեմբերի 4-ին: Արման Անդրեասյանը պայքարն սկսկսել է 1/8 եզրափակչից և մրցել Կարումա Գեդարա (Շրի Լանկա)–Էրնազար Ակմատալիև (Ղրղզստան) զույգի հաղթողի հետ։
Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հիշեցնենք, որ Վազգեն Թևանյանը 1/8-ում 5:1 հաշվով հաղթեց ամերիկացի ըմբիշին և դուրս եկավ 1/4: Արման Ավագյանը, ցավոք, զիջել է իրանցի ըմբիշին 1/8-ում: Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը 79 կգ քաշային Արման Ավագյանը, ժամանակից շուտ (11-0) առավելության հասնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Ռուստամ Ռասուևի նկատմամբ, դուրս էր եկել 1/8 եզրափակիչ: