Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը սեպտեմբերի 5-ին կժամանի Հայաստան:
Ալեքսանդր Չեֆերինը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ներկա կլինի Հայաստան-Իտալիա հանդիպմանը։
ՀՖՖ-ն Չեֆերինի այցելության ծրագրի մանրամասները շուտով կներկայացնի։
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին, կկայանա Հայաստան-Իտալիա խաղը։