Ռաֆայել Նազարյանի՝ Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակումից հետո Հայաստանի ընտրանին առաջին հանդիպումն անցկացրեց և 2-0 հաշվով հաղթանակ տոնեց։
Հանդիպման հաշիվը 67-րդ րոպեին բացեց Նարեկ Աղասարյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ Երկրորդ գոլը 2 րոպե անց խփեց Ժիրայր Շաղոյանը։
Հավելենք, որ Հայաստանի և Լիբանանի Մ19 հավաքականները ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն օգոստոսի 23-ին։