Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Յուվենտուսի» իտալացի կենտրոնական պաշտպան Ջորջո Կյելինին ընդգրկվել են «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում, որը հանձնում է ֆրանսիական France Football ամսագիրը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին: Մեսսին վեց անգամ ստացել է «Ոսկե գնդակ», Ռոնալդուն 5 անգամ է արժանացել այդ մրցանակին:
Նախորդ տարի ամսագրի որոշմամբ որևէ ֆուտբոլիստ «Ոսկե գնդակ» չստացավ: