Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Ճապոնիա, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանին 2021 թվականի աշխարհի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով` Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Գագիկ Խաչիկյան: Ընտրանու մարզիչը կլինի Հայկ Նազարյանը:
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին և կեզրափակվի 24-ին: Ճապոնիայում նախատեսված սպորտային և գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունները կանցկացվեն հանդիսականների ներկայությամբ: Որոշումը համատեղ կայացրել են մարզաձևի միջազգային և առաջնությունների կազմկոմիտեները: