«VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ մրցափուլի «Նոա» – «Սևան» հանդիպումից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել հանդիպման ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ:
Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«ՀՖՖ-ն անմիջապես հետաքննություն է սկսել՝ միջադեպի մանրամասները պարզելու համար, հարուցվել է կարգապահական վարույթ: Միջադեպի մասին տեղյակ են պահվել նաև ոստիկանները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետամուտ է լինելու, որ հանդիպման սպասարկող անձնակազմի նկատմամբ բռնություն կիրառողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշվում է հաղորդագրությունում:
«Սեւանը» «Նոային» պարտվել էր 1։2 հաշվով»,-նշվում է հաղորդագրության մեջ։