Հունաստանում ընթացող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում հայ սամբիստ Մեսրոպ Նիկոյանը դարձել է հաղթող: Առաջնության երկու օրվա ընթացքում Սալոնիկում մեր տղաները նվաճել են 4 տարբեր մեդալներ: Այս մասին հայտնում է «Հայաստանի Հանրապետությունը»:
Նիկոյանը եզրափակիչում առավելության էր հասել ռուսաստանցի Ազամատ Բիևի նկատմամբ:
Իսկ ոսկե մեդալի համար մենամարտում հայ սամբիստը հաղթել է ադրբեջանցի Ռովշան Նովրուզովին։ Ավագ ընկերոջ հաջողության կրկնությանը մոտ էր Դավիթ Հարությունյանը (ավելի քան 98 կգ), որը վճռորոշ գոտեմարտում զիջել է ռուս սամբիստ Իվան Շավոլինին:
Մինչև 58 կգ քաշային կարգում առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովսեփյանը և Աշիկ Անդրեյանը: