Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը ընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների խորհրդի ղեկավար։ Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
«Ես ուզում էի իմ երախտագիտությունը հայտնել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի Մարզիկների հանձնաժողովի իմ գործընկերներին՝ ընտրությունների ժամանակ իրենց վստահության և աջակցության համար:
Անհամբեր սպասում ենք մեր հանդիպմանը և մեր նոր քառամյա ժամկետի մեկնարկին»,- գրել է Ջուլֆալակյանը։