Անցյալ տարի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով հատկացվել է 232 միլիոն դրամ գումար:
Ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով միջոցառմանը հատկացվել է 249.7 միլիոն դրամ, որը շահառուներին պետք է տրամադրվեր մինչև օլիմպիական խաղերի ավարտը:
Ինչպես կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ընդունվող որոշման նպատակը 114 միլիոն դրամ սպորտի բնագավառին հատկացնելն է, որպեսզի Աշխարհի առաջնության և Եվրոպայի առաջնության խաղերին պատշաճ նախապատրաստվեն։
Հարցն այն է, որ միջոցառումը պետք է ունենա շարունակական բնույթ և այն հանգամանքը, որ ՀՀ հավաքական թիմերը պետք է նախապատրաստեն 2021 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և հաջողությամբ եզրափակեն 2021 թվականի մրցաշրջանը՝ սպորտային նպաստի շարունակական տրամադրման անհրաժեշտություն է առաջացել:
Վերոնշյալ կարգավորումը կնպաստի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույնս նախապատրաստվելուն և մասնակցության ապահովմանը, ինչպես նաև բարձր արդյունքների ձեռքբերմանը՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության վարկանիշը համաշխարհային մրցահարթակներում: