Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանը չեմպիոններ ունի Բուդվայում տեղի ունեցած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։
Երեկ հայտնել էինք Օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող Սամվել Պողոսյանի սան 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանի հաղթանակի մասին: Նա առավելության էր հասել բռնցքամարտում հարուստ ավանդույթներ ունեցող Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Պիռովի նկատմամբ։ Մեր չեմպիոնին պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է Հենրիկ Սահակյանի հաղթական մենամարտի տեսանյութը: