51 կգ քաշային գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
1/32-րդ եզրափակիչում Հովհաննիսյանը մրցեց Գերմանիան ներկայացնող մեր հայրենակից Արգիշտի Տերտերյանի հետ և հաղթեց մեծ առավելությամբ: Մեր բռնցքամարտիկը երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին: Հաղթանակից հետո Հովհաննիսյանը նշեց, որ երկար դադարից հետո կարևոր մենամարտ ու կարևոր հաղթանակ էր: 1/16-րդ եզրափակիչում Հովհաննիսյանը կմրցի ԱՄՆ ներկայացնող Հիլ Ռոսկոյի հետ: