71 կգ քաշային Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայից։
«Ղրղզստանը ներկայացնող Նուրադին Ռուստամբեկի հետ մենամարտում մեր մարզիկն ուներ նկատելի առավելություն և առաջին ռաունդում հաղթեց 4։1 հաշվով։ 2-րդ ռաունդում մրցակիցը երկու անգամ անթույլատրելի հարված կատարեց գոտկատեղից ներքև։ Առաջինում մրցավարը ներեց, բայց երկրորդ դրվագում դադարեցրեց մենամարտն ու հաղթանակը շնորհեց Դարչինյանին»,- նշվում է ֆեդերացիայի Facebook-յան էջում զետեղված հաղորդագրության մեջ։