Աշխարհի առաջնության 7-րդ օրը ամենաբարդերից էր Հայաստանի համար: Ցավալի վնասվածք, մրցավարների անհասկանալի ու վիճելի որոշում: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Միակ սփոփանքը գերծանր քաշային Դավիթ Չալոյանի հաղթանակն էր: Բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը առաջ է շարժվում նաև մեծահասակների աշխարհի առաջնությունում: Գյումրեցի մարզիկը կամային գեղեցիկ հաղթանակ տոնեց Կոլումբիան ներկայացնող Կրիստիան Սալգադոյի նկատմամբ:
1/4 եզրափակիչում Չալոյանի մրցակիցը ուզբեկ Լազիզբեկ Մուլիջանովն է, որի հետ մրցելու փորձ արդեն իսկ ունի: Մենամարտը կկայանա նոյեմբերի 2-ին: Չալոյանը մարտական է տրամադրված: