Մ23 Աշխարհի առաջնությունում ըմբշամարտիկ Դավիթ Օվասապյանը, հաղթելով հունգարիայի ներկայացուցչին, հայտնվեց եզրափակչում, իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:
Ցավոք, Աշոտ Մխիթարյանը, Սամվել Գրիգորյանը և Գևորգ Թադևոսյաը լքեցին պայքարը: Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:
Նշվում է, որ նոյեմբերի 2-ին պայքարի մեջ կմտնեն 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային հունահռոմեականները:
Դավիթ Օվասապյանի հաղթանակը՝ տեսանյութում: