Այսօր մեկնարկում է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ նոյեմբերի 14-ին կայանալիք Հայաստան-Գերմանիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am կայքում։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Հյուսիսային, Հարավային – 3000 դր.
Արևելյան – 6000, 7000 դր.
Արևմտյան – 12000, 15000 դր.
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։
Անձնագրային նույնականացում իրականացվելու է նաև Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում։
Մեկ անձը կարող է գնել ոչ ավել քան երկու տոմս։
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո, խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում։
Էլեկտրոնային տոմսը կամ QR կոդը հանդիսանում են նաև 10% զեղչի մեկանգամյա կտրոն՝ ՀՖՖ պաշտոնական խանութից (հասցեն՝ Խանջյան 27/1) գնումներ կատարելու համար։