Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով սկսեց իր ելույթները Փարիզի Մասթերս միջազգային մրցաշարում:
Ըստ news.sportbox.ru-ի՝ նա իր առաջին խաղում 6:4, 7:5 հաշվով հաղթել է շվեդ թենիսիստ Միքայել Ջումերին:
Կարեն Խաչանովն առաջին հաղթանակից հետո կիսվել է էմոցիաներով. «Փարիզ. լավ սկիզբ այսօր: Այս մրցաշարն առանձնահատուկ է և իմ ֆավորիտներից է: Այս շաբաթ կփորձեմ առավելագույնն անել մրցաշրջանի վերջին խաղում»,- գրել է նա Instagram-ի իր էջում:
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը: Փարիզի Masters-ին մասնակցում է 56 թենիսիստ։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2 միլիոն դոլար: