Գերմանիայի հավաքականի հինգ ֆուտբոլիստի նկատմամբ կարանտին է սահմանվել։ Պատճառը ֆուտբոլիստներից մեկի մոտ հայտնաբերված կորոնավիրուսային վարակն է։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ազգային թիմի մամուլի ծառայությանը։ Վարակված խաղացողը անցել է պատվաստումների ամբողջական ցիկլը և հիվանդության ախտանիշներ չունի: Նրա հետ շփում ունեցած չորս ֆուտբոլիստ մեկուսացվել է, թեպետ նրանց թեստավորումը բացասական արդյունք է ցույց տվել։
Bild թերթի տեղեկություններով՝ կորոնավիրուսով վարակվել է պաշտպան Նիկլաս Զյուլեն։ Նոյեմբերին Գերմանիայի հավաքականը պետք է J խմբում 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում անցկացնի։ Նոյեմբերի 11-ին Գերմանիան կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին, իսկ նոյեմբերի 14-ին նախատեսված է Հայաստան-Գերմանիա խաղը։
Մինչ այդ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 11-ին կընդունի Մակեդոնիայի հավաքականին: